Հրանտ ԴԻնքի սպանության մեջ մեղադրվող ոստիկաններին ազատ են արձակել
Թուրքական NTV կայքից տեղեկանում ենք, որ Թուրքիայի բարձրագույն դատարանն ազատ է արձակել Ստամբուլի ժանդարմերիայի 5 ծառայողների, որոնք մեղադրվում էին հայկական Ակոս թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ:
Նրան սպանել էին 2007-ին: Դատաքննության հերթական նիստի ժամանակ դատավորը որոշել է ազատ արձակել Բեքիր Յոքուշին, Էջևիթ Էմիրին, Էմիր Ջինգեզին, Հաջի Շերիֆ Շիմժեքին, Շերեֆ Աթեշին:
Դատարանն այս վճիռը հիմնավորել է ապացույցների բացակայությամբ` տեսագրության մեջ, որը նրանց ձերբակալության հիմքն էր դարձել, չի հաջողվել ճանաչել և հաստատել կասկածյալների ինքնությունը: