Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Վիեննայում մեկնարկեց Հայաստան|ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել համանախագահների հետ։ Զրուցակիցները քննարկել էին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։