Արտակարգ դեպք Հայաստանի Ամերիկյան համալսարանում. 18-ամյա աղջիկը ուսանողի անվան տակ դրամապանակների մի քանի գողություններ է կատարել նշված համալսարանում
Դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 00-ի սահմաններում Ամերիկյան համալսարանի աշխատակիցները համալսարանի ներսում բռնել են մի քաղաքացու, ով ներկայացել է իբրև ուսանող և նա կասկածվում է համալսարանի ներսում գողություններ կատարելու մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ համալսարան են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը:
Մինչ օպերատիվ խումբը կլսեր ուսանողներին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ հետախուզական աշխատանքների շորհիվ պարզել են, որ այդ անձը հադիսնում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի, 18-ամյա Գայանե Ն.-ն, ով ոստիկանների բացատրական շախատանքների շնորհիվ հայտնել է, որ նոյեմբերի 3-ին նշված համալսարանի լսարաններում գողացել է Արաքյսա Մ.-ի, Արմինե Մ.-ի, իսկ մեկ օր առաջ էլ՝ Օվսաննա Թ.-ի Վարսիկ Պ.-ի, Լիանա Մ.-ի դրամապանակները, որոնց մեջ եղել են տարբեր չափի գումարներ:
Գայանե Ն.-ն ոստիկանններին է ներկայացերլ նաև գողացված դրամապանակները:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: