Բիզնեսի համար պետությունը դանդաղ է աշխատում. Հայաստանի Զարգացման հիմնադրամի տնօրեն
Բիզնեսի համար պետությունը դանդաղ է աշխատում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ պաասխանելով հարցին, թե ինչ խնդիրների են բախվում սկսնակ գործարարները:
«Ամբողջ աշխարհում է այդպես. միշտ էլ բիզնեսի համար պետությունը դանդաղ է աշխատում: Մենք խնդիրներ ենք ունենում նաև վարչարարության հետ, օրինակ, փաստաթուղթն օրենքով տրամադրվում է մինչև 30 օրվա ընթացքում, մենք զանգահարում ենք և խնդրում, որ օրենքով սահմանված կարգով մաքսիմալ շուտ տրվի այդ թուղթը: Հաջորդ խնդիրը կախված է մաքսայինի, հարկայինի հետ: Օրինակ, լինում են դժգոհություններ տույժերի հետ կապված, մեր հիմնադրամը խնդիրը քննարկում է հարկայինի հետ և փորձում խնդրին լուծում տալ, իհարկե, օրենքի շրջանակում»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը:
Արմեն Ավակ Ավակյանի խոսքով, սկսնակների համար երբեմն խնդիր է առաջանում նաևօրենքների չիմացության հետ: