Հնդիկ երեխան վերակենդանացել է հենց հրկիզումից առաջ
Հնդիկ բժիշկները նորածնի մահն են արձանագրել և հանձնել նրան ծնողներին՝ արդեն տոպրակի մեջ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Դելիի Շալամիր Բա շրջանում: Կինը ծննդաբերել է Max Hospital հիվանդանոցում երկորյակների, որից հետո բժիշկները արձանագրել են նորածին աղջկա մահ և տղայի ծայրահեղ ծանր վիճակ:
Նրան փրկելու համար ծնողները չունեին համապատասխան գումար, ուստի փորձել են դիմել այլ հիվանդանոց: Սակայն բժիշկները արդեն արձանագրել էին 2-րդ երեխայի մահը և հանձնել երկուսին՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ:
Հրկիզման տանելու ճանապարհին ծնողները շարժում են նկատել տոպրակներից մեկում: Պարզվել է՝ տղան դեռ ողջ է: Նրան տարել են մոտակա հիվանդանոց: Նրա վիճակը ստաբիլ է գնահատվում:
Տեղի ունեցածի հանդեպ սկսվել է հետաքննություն: