«Արարատը» պատրաստվում է բողոքարկել «Բանանցի» դեմ խաղը
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բողոքարկելու է «Բանանցի» դեմ Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ տուրի խաղը:
«Բողոքը կապված է մրցավարի կասկածելի որոշումների հետ, որոնք ազդեցին խաղի հաշվի վրա» - պարզաբանված է «Արարատ»-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել էր «Նաիրի» մարզադաշտում և ավարտվել «Արարատ» 2 - 3 «Բանանց» հաշվով: