Հոնդուրասի ցույցերի արդյունքում 1 մարդ զոհվել է, ևս 20-ը տուժել
Ամենաքիչը 1 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել Հոնդուասում՝ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների բացակայության համար բողոքի ցույցերի արդյունքում:
Ըստ վերջին տվյալների՝ ներկայիս նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսն է առաջատար տեղում՝ 42,92% ձայներով: Նրա հակառակորդը՝ 41,42% ուներ:
Զոհը ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Լա-Սեյբա քաղաքում է սպանվել՝ ոստիկանների հետ ընդհարման արդյունքում: