Վիտալինան հայտնել է, որ հղի է. Ջիգարխանյանի նախկին կինը խուսափում է հարցաքննություններից
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ամեն կերպ խուսափում է հարցաքննությունից: Նրա պատճառաբանություններից մեկն էլ հղիությունն է: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
«Սակայն Վիտալինան վճռականորեն չի գալիս հարցաքննություններին: Երբ քննիչը նրան ավելի պահանջկոտ կերպով է հորդորել ներկայանալ, նա հաղորդել է, որ հղի է: Ասել է, որ բժիշկը նրան հորդորել է հանգիստ լինել՝ ոչ մի նյարդային վիճակ և անհանգստություն: Իբր Վրաստան նա գնացել էր միայն նրա համար, որպեսզի մասնավոր կլինիկայում բուժվի: Վախենում էր, որ եթե Մոսկվայում բուժվի, այդ մասին կիմանան լրագրողները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի գրասենյակում լրտեսական սարքի և թաքնված տեսախցիկի տեղադրման փաստի առիթով: