Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի կահույքի սրահը թալանած անձին գտել են. նա ձերբակալվել է
Ախալքալաքում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահի թալանի գործով մեկ մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է jnews.ge-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ նախօրեին, գողությունից հետո իրավապահները գնացել են թարմ հետքերով և հայտնաբերել, ձերբակալել են մեկ մարդու: Գործն ուղարկվել է դատարան:
Նոյեմբերի 27-ին գողերը կոտրել էին Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12.000 դոլար կանխիկ գումար: Գողերն իրենց հետ են տարել նաև կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:
Վերջին շրջանում Ախալքալաքում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի կողոպուտի դեպքերը: Սակայն ոստիկանության կողմից բացահայտված գործերը նվազում են: «Այնուամենայնիվ, Ախալքալաքում մարդիկ վախով են ապրում, ինչ իմանաս՝ հաջորդն ում են թալանելու: