Չուվաշիայում Պուտինի հայ հյուրերին մեղմ ասած սառն են ընդունել
Չուվաշիայի հանրապետությանը դարձել է առաջին շրջանը, որտեղ նախագահ Պուտինի կողմից նախատեսված միջոցառումներից 2 օր հետո ժամանել էր Երևանի դրամատիկական թատերախումբը: Չնայած դրան՝ այնտեղ չեն նկատել Հայաստանի մշակութային օրերը: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
Երևանի դրամատիկական թատրոնի ժամանումը չի հրապարակվել. ոչ աֆիշաներ, ոչ գովազդ, ոչ հայտարարություններ չեն արվել, եթե չհաշվենք մի քանի փոքրիկ հաղորդագրությունները Չուվաշիայի մշակույթի նախարարության կայքում և Կուլտուրայի Տան առաջ դրաված հաղորդագրությունները, որտեղ էլ նոյեմբերի 18-19 տեղի է ունեցել «Խանումա» ներկայացումը:
Երևում է՝ Չուվաշիայի դաշնային պետության ղեկավար Միխայիլ Իգնատյևի ետևից վազող պաշտոնյաները 75-տարվա պատմություն ունեցող Երևանի դրամատիկականի ժամանակը չունեին, գրում է լրատվականը:
Եվ դեռ ավելին՝ կազմակերպիչները ներկայացման համար որպես հրապարակ տրամարդել են Կուլտուրայի Տան փոքր դահլիճը, որը ընդամենը 325 հանդիսատեսի համար է նախատեսված:
Դեկորացիաները, ինչպես և իրենք՝ դերասանները հազիվ էին տեղավորվում բեմի վրա: Կահույքը այս ամենի ֆոնին ընդհանրապես բազմանշանակ և սարկաստիկ էր երևում:
Նշենք, որ Չուվաշիայում 1,2 հազար հայ կա: