Հայաստանը գրավել է 6-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում (լուսանկար, տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայ մասնակից Միշա Գալստյանը իր կատարմամբ մրցույթում զբաղեցրել է 6-րդ տեղը:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, 9-ամյա տղան ներկայացել է Boomerang երգով:
1-ին հորիզոնականին է եղել Ռուսաստանի մասնակից Պոլինա Բոգուսևիչը իր Թևեր (Крылья) երգով:
Հաջորդ՝ «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթը կանցկացվի Բելառուսում:
Ներկայացնենք մեր մասնակցի կատարումը.