«Շումախերական» ավտովթար. «Mercedes»-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 CT 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց ձորից դուրս են բերել քաղաքացիները և իրենց անձնական օգտագործման ավտոմեքնանորով տեղափոխել են հիվանդանոց, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Մանրամասները՝ այստեղ: