Խոշոր ավտովթար Երևանում. վարորդը Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 AP 623 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը։