Ռուսաստանում կկրճատվի օտարերկրացիների թիվը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ է ստորագրել, որով օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող մարդկանց ժամանակավոր կացության թույլտվության քվոտաները սահմանափակվել են: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը:
Ռուսաստանում ժամանակավոր կացության` 2018 թվականի համար քվոտան հասցվել է 90 360 թույլտվության` 2017 թվականի համեմատ կրճատվելով19.8 հազարով:
Ընդունված որոշումն ուղղված է միգրացիոն գործընթացների կարգավորման արդյունավետությունը բարձրացնելուն: