«Ռոսիա Մոլ»-ի մոտ բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վերջինի վարորդին տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:05-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 49-ամյա Օհաննես Հալաջյանի վարած Suzuki մակնիշի AA 766 համարանիշի մոտոցիկլը և 27-ամյա Հայկ Մխիթարյանի վարած Nissan մակնիշի 70 NN 045 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլի վարորդ Օ. Հալաջյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: