Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում բնակավայրերի վարչական ղեկավարներն արդեն նշանակված են
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում նորընտիր համայնքի ղեկավարների կողմից նոյեմբերի 20-ի դրությամբ արդեն նշանակված են բնակավայրերի վարչական ղեկավարները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը, համայնքի կազմում ընդգրկված Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք բնակավայրերում նշանակվել են նախկին համայնքների ղեկավարները՝ համապատասխանաբար, Արտյոմ Երանոսյանը, Էդիկ Մինասյանը և Արտյոմ Շաբոյանը: Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի տեղեկացմամբ՝ Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում ևս վարչական ղեկավարներ են նշանակվել նախկին համայնքների ղեկավարները՝ բացառությամբ Վահանի նախկին գյուղապետ Գուրգեն Բալյանի:
Այսպիսով՝ Անտառամեջում վարչական ղեկավար է նշանակվել Կառլեն Մարտիրոսյանը, Ձորավանքում՝ Նիկոլայ Խալաթյանը, Դպրաբակում՝ Հովհաննես Նազլուխանյանը, Այգուտում՝ Մխիթար Կարապետյանը, Գետիկում՝ Սարգիս Այունցը, Մարտունիում՝ Արթուր Ասատրյանը, Կալավանում՝ Սամվել Ծատուրյանը, Թթուջրում՝ Վիգեն Սահակյանը:
«Վահանում այժմ, համաձայն գործող կարգի, նշանակվել է բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև որ կարվի համապատասխան նշանակումը»,-նշեց Վազգեն Ադամյանը: