Սպիտակ քաղաքում «BMW»-ն վթարի է ենթարկվել. վարորդի վիճակը ծանր է
Նոյեմբերի 20-ին, ժամը 04:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա մեկ տուժած, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ. ավտոմեքենան հոսանքազրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԴԵպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Իտալական թաղամասի սկզբնամասում «BMW-5» մակնիշի 96 AO 096 (վարորդ՝ Ա. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: