19-ամյա աղջիկը հետախուզվում էր գողության մեղադրանքով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 17.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Կորյունի փողոցից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Ժենյա Մ.-ն:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության նա նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: