Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 8-ի համարում գրել էր, որ Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հեռացել է երկրից: Նկատենք, որ նրա հեռացումը պայմանավորված չէ միայն անվտանգությունից ելնելով, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջև հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Բանն այն է, որ, ըստ մեզ հասած լուրերի, Աբգարյանը երկրից հեռացել է նաև առողջական խնդիրները կարգավորելու համար:
Ըստ մեզ հասած լուրերի՝ կրակոցներից հետո որոշակի բարդություններ են առաջ եկել, և ըստ էության նրան խորհուրդ են տվել առավել անտանգ միջավայրում զբաղվել առողջության վերականգնմամբ:
Հիշեցնենք՝ Աբգարյանի դեմ մահափորձի և նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը, սակայն անցել է 20 օր, դեռևս նրանց չեն տեղափոխել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: