Երկրաշարժի էպիկենտրոնն Ադրբեջանում է (լուսանկար)
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի տարբեր շրջաններում երկրաշարժ է զգացվել: Երկրաշարժի էպիկենտրոնն Ադրբեջանում է եղել` Բարդա քաղաքի մոտ:
Երկրաշարժի ուժգնությունը եղել է 5.1 մագնիտուդ:
Ցնցումները գրանցվել են մոտ կես ժամ առաջ:
Ցնցումներ զգացվել են ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ մարզերում՝ Տավուշի մարզում, Շիրակում (Գյումրիում), Լոռիում (Վանաձորում):