Թափուր հաստիք` Ազգային ժողովի աշխատակազմում
Ազգային ժողովի աշխատակզմում թափուր հաստիք կա` աշխատակազմի ղեկավարի խորհրդական: Աշխատակազմի ղեկավարի խորհրդատուի թափուր պաշտոնի համար հայտարարված է փաստաթղթերի ընդունման ժամանակահատված, վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է:
Աշխատակազմի ղեկավարի խորհրդականն ընդունվելու է հարցազրույցով: Իսկ աշխատանքային պայմաններն ու գործառույթները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ներքին իրավական ակտերով և անհատական աշխատանքային պայմանագրով:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը Արա Սաղաթելյանն է` ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, որի նշանակումը եղել է այս տարվա մայիսին: