Բարեղամ Հարությունյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Լիտվայում ընթանում է Վիտալի Կարպաչիաուսկոյի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել է մրցաշարի հաղթող։
69 կգ քաշային Խաչատուր Նազարյանը նվաճել է արծաթե, իսկ 54 կգ քաշային Արթուր Ղազարյանն ու 70 կգ քաշային Սարգիս Նազարյանը՝ բրոնզե մեդալ։
Լիտվայում հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: