Վիգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, եւ Կանադա:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին: