Տատը դրել է իր նորածին թոռնուհուն կրակի վրա և հետևել նրա ողջակիզմանը (տեսանյութ)
«Վառարանը, որտեղ արդեն փայտը վառվում էր, բաց է արել, հանվացրել է երեխային և դրել հենց այրվող փայտերի վրա» KTKnews-ին տված հաղորդմամբ հայտնել է ընտանիքի հարևանուհին:
Ղազախստանի Դուբրովնոե գյուղում 62-ամյա տեղաբնակ Լյուբով Ռուսալիևան վառարանում ողջ-ողջ այրել է իր նորածին թոռնուհուն։ Երեխայի մայրն այդ պահին խանութում է եղել ավագ որդու հետ։ Տուն վերադառնալով՝ տղան առաջինն էր տեսել վառարանում այրվող քրոջը։
Հայտնի է, որ Ռուսալիևան չարաշահում էր ալկոհոլը, բայց թոռնուհուն սպանելուց առաջ որոշել էր թողնել խմելը։
Հարուցվել է քրեական գործ։