Ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ
«Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին եւ տարկետման վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է: Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որեւէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաեւ, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում:
P.S. Ինձ խնդրեցին ուղղել, որ դա պրոռեկտորի հրաման չէր, այլ ներքին կարգադրություն, կամ անգամ խնդրանք: Ինչը իրականում շատ բան չի փոխում ու ցույց է տալիս, թե որքանով է համալսարանը իրականում ճնշված քաղաքական իշխանությունների կողմից:
P.P.S. Ինչպես հասկացա, համալսարանում արդեն անհանգստացած են այդ պոստով: Ես նրանց հասկանում եմ, բայց նաեւ խնդրում եմ հասկանալ ինձ: Եթե այսօր «ներքին խնդրանքներին», փակ դռներին չարձագանքենք, վաղը կսկսվեն աշխատանքից ազատումներ, ձերբակալումներ եւ այլն: Ես անհանգստացած եմ իմ եւ իմ կոլեգաների վաղվա օրվա մասին, մեր դասախոսական, գիտական եւ քաղաքացիական ճակատագրի մասին»: