«Հայաստանի Հանրապետություն» թերթը կձուլվի և կմտնի Արմենպրեսի կազմի մեջ
Կառավարության վաղվա նիստի օրակարգում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը կներկայացնի որոշման մի նախագիծ, որով կմիավորվեն «Հայաստանի Հանրապետություն», «Հանրապետություն» և «Արմենպրես» ՓԲԸ-ները:
Այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության աշխատակազմի ղեկավարը ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունների միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը կկազմի, դրան համապատասխան կհաստատի «Արմենպրես» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի չափը, կանոնադրության փոփոխությունը:
«Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությունը կվերանվանվի «Արմենպրես պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության։
Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի կրճատմանը: