Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր
Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ դրել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։
Հոլոքոստի թանգարանում կատարած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում՝, նշելով. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»: