Նման ցուցանիշ դեռևս չէր գրանցվել. Մասիսի մարզիկը՝ հեծանվավազքի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր (տեսանյութ)
2014թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր, 2015թ. Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանում կայացած հեծանվավազքի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանը այս գիշեր վերադարձավ Հայաստան:
«Զվարթնոց» օդանավակայանում փոխչեմպիոնին դիմավորեցին մեծ շուքով` հայկական դրոշով և զուռնա դհոլով: Աշխարհի գավաթակրին դիմավորելու էին եկել Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, մարզիկի ծնողները, բարեկամներն ու ընկերները:
Մարզիկի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի սպասասրահն արդեն մարդաշատ էր, որտեղ հավաքված հոծ բազմությունը ցնծության մեջ էր: Փոխչեմպիոնին դափնեպսակ հանձնեց Մասիսի փողքաղաքապետ Խ. Արոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման ցուցանիշ դեռևս չէր գրանցվել: