Լճավանում 424 քաղաքացուց ընտրություններին մասնակցել են միայն 5-ը (լուսանկարներ)
Հանրապետության այսօր՝ նոյեմբերի 5-ին, թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամը 11.00-ի դրությամբ ամենաբարձր՝ 31.77 % ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 129 ը։
Ամենացածր մասնակցության ցուցանիշը 1.18% գրանցվել է Լճավան համայնքում, որտեղ 424 ընտրողներից մասնակցել են 5–ը։
Այնթափում 7215 քաղաքացուց մասնակցել է 755-ը՝ 10.46 տոկոս, Դարակերտում՝ 2094 քաղաքացուց՝ 100-ը, 4.78 տոկոս, Ջրահովիտում ընտրելու իրավունք ունեցող 977 քաղաքցուց մասնակցել է 64-ը, 6.55 տոկոս, Նշավանում՝1593 քաղաքացուց մասնակցել է 183-ը, 11.49 տոկոս, Այգավանում 3301 քաղաքացուց մասնակցել է 209-ը՝ 6.33 տոկոս, Ավշարում՝3548-ից 219-ը, 6.17 տոկոս։ Իսկ Արարատ քաղաքում 13326 քաղաքացուց մասնակցել է 890-ը՝ 6.68 տոկոս։