Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Հունգարիային. Եվրոպայի առաջնություն
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Հունգարիայի թիմին:
Կրետե կղզում շարունակվում է Եվրոպայի թիմային առաջնությունը: Կանանց հավաքականը 6-րդ տուրում մրցում էր Հունգարիայի թիմի հետ: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը կիսեցին միավորը: Հայաստան-Հունգարիա 3:1:
Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է հունական Կրետե կղզում։ Այն մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և կեզրափակվի նոյեմբերի 6-ին։ Առաջնությունը բաղկացած է 9 տուրից։