Դեյր-էլ-Զորը ազատագրվել է ԻՊ գրոհայիններից
Սիրիական բանակն ամբողջութեամբ Իսլամական պետության վերջին հենասյունը` ազատագրել է Դեյր-էլ-Զոր քաղաքը։ Այս մասին BBC-ի փոխանցմամբ հայտնում են սիրիական աղբյուրները։
Ըստ ականատեսների հաղոդման` հակազդման վտանգավոր մի քանի օջախներ դեռևս կան, որտեղ էլ սիրիական կառավարական ուժերը ռուսական ավիացիայի ու «Հըզբոլլահի» օգնությամբ մարտեր է մղում։
«Քաղաքն ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից» այսօր առավոտյան հայտնել էպետական հեռուստատեսությունը:
Հիշեցնենք, որ Դեյր-էզ-Զոր նահանգը և իր մայրաքաղաը գտնվում էին Իսլամական Պետության ձեռքում արդեն ավելի քան 3 տարի: Սիրիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում տարածքից տարհանվել են շուրջ 350 հազար բնակիչ:
Հիմա ԻՊ գրոհայինների ձեռքերում են մնացել Դեյր-էզ-Զոր նահանգի մի քանի թաղամասեր:
Կիրակի օրը իրաքյան զորքերը սկսել են Էլ-Քայմ քաղաքի վրա հարձակումը, որը դեռևս գրոհայինների ձեռքերում է:
Ներկա դրությամբ իրաքյան իշխանական ուժերը ԻՊ գրոհայիններին արտաքսել են Իրաքում իրենց գրաված տարածքների մոտավորապես 95%-ից և ազատել ավելի քան 4.4 մլն բնակիչների. այս մասին հայտարարել է ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի (ԱՄՆ գլխավորությամբ) ներկայացուցիչները: