Սպարապետի մայրը` Գրետա մայրիկը, 80 տարեկան է. Վիգեն Սարգսյանն այցելել է նրան
«Այսօր իմ ճանաչած ամենահամառ, կամքով ուժեղ, ամենա իր ասածի, միևնույն ժամանակ, ամենահոգատար և աշխարհում ամենից շատ ինձ սիրող մարդը' մայրս, դարձավ 80 տարեկան։ Փառք Քեզ Տեր և ծնունդդ շնորհավոր, մամ ջան...»,-գրել է Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի ուշ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին այցելել է հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին և շնորհավորել Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն: