Հրդեհ՝ Զանգեզուր կենսոլորտային համալիրում (լուսանկարներ)
Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, Զանգեզուր կենսոլորտային համալիրի Զանգեզուր տեղամասում աշխատակիցները հրդեհի օջախ են հայտնաբերել: Հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ-ին և սկսել հրդեհաշիջման աշխատանքները:
Նախնական տվյալներով՝ կրակը ընդգրկել է շուրջ 8 հա տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կենսոլորտային համալիրի աշխատակիցները, Քաջարանի ԱԻՆ ծառայության հրշեջները: Կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն: