Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ
Ֆուտբոլի միձազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Զինեդին Զիդանին, ով Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն է, անվանել է տարվա լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունն այս պահին ընթանում է Լոնդոնում:
Նախորդ մրցաշրջանի ընթացքում Զիդանն իր ակումբով հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակչում և Իսպանիայի սուպերգավաթում:
Լավագույն մարզիչ դառնալու համար պայքարում էին նաև «Յուվենտուս»-ի և «Չելսի»-ի մարզիչները: