2017թ-ի ամենահուսալի մեքենաները
«Toyota GT86» կուպեն ստացել է 2017 թվականի ամենահուսալի ավտոմեքենայի կոչումը: Ավտոմեքենաների ցանկը, որոնք ամենաքիչն են ջարդվել, կազմել է «Consumer Reports»-ը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մասնագետները վերլուծել են 640 000 ավտոմեքենայի մասին տվյալները, որոնք ստացել են ամսագրի 400 000 ընթերցողից: Ցանկում տեղ է գտել 27 բրենդ:
Առավել վստահելի մեքենաների ցանկի երկրորդ հորիզոնականում «Lexus ES» սեդանն է: Երրորդ հորիզոնականում հայտնվել է «KIA Niro»-ն: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում «Audi Q3»-ն ու «BMW»-ի երկրորդ սերիայի կուպեն են:
Ավելի վաղ «Toyota»-ին կասկածել էին անորակ մետաղից մեքենաներ պատրաստելու մեջ: