Երևանում 11-ամյա աղջիկը մոր և վերջինի մտերիմ տղամարդու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել
Կենտրոն վարչական շրջանի դպրոցներից մեկի սանի վրա դպրոցում քերծվածքներ են հայտնաբերվել, պարզվել է աղջիկը մոր կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 11-ամյա աղջիկը ոչ միայն մոր կողմից է պարբերաբար ծեծի ենթարկվել, այլեւ երեխային ծեծել է նաեւ մոր մտերիմ տղամարդը:
Աղջիկը տեղափոխվել է «Երեխաների աջակցության կենտրոն», իսկ մայրը եւ վերջինիս ընկերը խոստովանել են, որ աղջկան ծեծել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ կատարվում է հետաքննություն: