Հայաստանում այսուհետ բժիշկներին ծեծելը քրեորեն պատժելի է
Հայաստանում քրեորեն պատժելի կլինի բժիշկներին ծեծելը։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն հավանություն է ստացել հոկտեմբերի 19–ին կառավարության նիստում։
Եթե բժշկի վրա հարձակվել են կամ ակնհայտ է եղել հարձակման սպառնալիքը, սակայն կյանքին ու առողջության վնաս չեն հասցրել, ապա դրա դիմաց կգանձվի 300-500 հազար դրամ։
Եթե հարձակումը կամ սպառնալիքն այդպիսի վտանգ են ներկայացրել, ապա հարձակվողը 1-2 ամսով կկալանավորվի կամ 2-5 տարով կբանտարկվի։