Ինչպիսի ողբերգական ճակատագիր. Վլադիմիր Սոլովյովը` Լևոն Հայրապետյանի մասին
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը թվիթերյան իր էջում գրառում է արել բարերար Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ:
«Ինչպիսի ողբերգական ճակատագիր: Հայտնի էր, որ Լևոն Գուրգենովիչը շատ ծանր հիվանդ է: Ինչո՞ւ էր պետք տալ նրան այդչափ ժամկետ»
Հիշեցնենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը կյանքից հեռացել է երեկ ` 68 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում։ Բարերարի վերջին ցանկությունն է եղել հուղարկավորվել ծնողների կողքին: