Դոն Պիպոյի գործով արդեն երկրորդ կալանավորվածն է վախենում. հարազատներն ահազանգում են
Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվածները հերթով ահազանգում են, որ մտահոգված են իրենց կյանքի և անվտանգության համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով կալանավորված Զոհրապ Ղումաշյանի հարազատները ևս մտահոգություն են հայտնել նրա անվտանգության մասով:
Երեկ հայտնի էր դարձել, որ Արկադի Քոչինյանի հարազատներն էլ դիմել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և խնդրել օգնել՝ նշելով, որ վախենում են նրա կյանքի համար:
Նշենք, որ Արկադի Քոչինյանը և Զոհրաբ Ղումաշյան Վանաձոր քաղաքի բնակիչներ են: