Արցախա-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը Ադրբեջանում կազմում է 3874 մարդ
Ադրբեջանի ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի 2017թ հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ արցախա-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը Ադրբեջանում կազմում է 3874 մարդ, որից 3126-ը զինծառայողներ են ։
Հետաքրքիրն այն է, որ 1993 թվականից ի վեր, երբ ստեղծվել է հանձնաժողովը, համապատասխան ստուգումներից և ճշտումներից հետո անհայտ կորածների թիվը տարեցտարի նվազում էր ( օրինակ 2004թ դրությամբ՝ 4869 մարդ էր, 2005թ՝ 4740, 2007թ՝4471, 2008թ՝4210, 2012թ՝ 4053, 2013թ՝ 4033, 2014թ՝ 4013 ), սակայն 2016թ ապրիլյան մարտական գործողություններից և 2017թ փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողություններից հետո այդ թիվը աճել է։
Այսպիսով՝ 2016թ ապրիլի 1-ի դրությամբ անհայտ կորածների թիվը կազմում էր 3801 մարդ, դեկտեմբերի 1-ի դրությամբ 3851, իսկ 2017թ փետրվարի 18-ի դրությամբ, մինչև հայտնի դիվերսիոն գործողությունները՝ 3868 մարդ ։
Ստացվում է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո անհայտ կորել են 67 մարդ, իսկ փետրվարյան անհաջող դիվերսիոն գործողություններից հետո` ևս 6-ը ։
Սրանք պաշտոնական տվյալներ են։ Իրական թվերը շատ ավելի մեծ են։
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք