Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտրություններին
Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտնել է Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն:
Սոբչակը նշում է, որ հինգ տարվա ընթացքում, որոնք անցան բողոքի 2012 թվականի ալիքից հետո, իր քաղաքական հասունացումը վերջնականապես ձևավորվեց, և այժմ ինքը պատրաստ է հայտնել դրանց մասին:
«Ես Քսենիա Սոբչակն եմ, 35 տարեկան, իմ ողջ կյանքն ապրում և աշխատում եմ Ռուսաստանում և ինձ համար մեկ չէ, թե ինչպիսին կդառնա իմ երկիրը: Գիտակցելով այս առաջադրանքի բոլոր անհավատալի դժվարություններն ու ռիսկերը՝ ես որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իսկապես կարող է քայլ դառնալ մեր երկրի համար այդքան կարևոր կերպարանափոխության ճանապարհին»,- գրել է նա: