Արագածոտնում «դարն ապրած» բարձրավոլտ էլեկտրասյունը հոսանքահարել ու սատկացրել է 3 կովի, պատճառել 1 միլիոնի վնաս. Shamshyan.com (տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արուճ գյուղի հարակից դաշտում կովերին արածացնող հովիվը նկատել է, որ 3 կով ընկած են 10 հազար Վոլտ հոսանքի լարերի տակ, որոնք համարյա հասել էին գետնին, քանի որ «դարն ապրած» փայտե էլեկտրասյունը քամու պատճառով կոտրվել էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 կովերը սատկել են՝ որոնցից երկուսը գտնվում էին հղի վիճակում: Գյուղացիները կրել են մոտ 1 մլն դրամի վնաս: Կովերը պատկանում էին Արուճ գյուղի բնակիչներ՝ Գոռ Հայրապետյանին, Հակոբ Մկրտչյանին և Հրաչ Խաչատրյանին, որը նրանց տան միակ ապրուստի միջոցն էր: Ահազանգել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, որտեղից ժամանած աշխատակիցները հոսանքազրկել են հաղորդալարերը, իսկ գյուղացիները կովերին հարկադրաբար մորթել են:
Մանրամասները՝ այստեղ: