Կառավարությունից մեծ գումարներ է «պոկել». «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում. ինչ է բացահայտել ԱԱԾ-ն
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։
Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատում սկսած 2011 թվականից։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում, և միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղևոր է հայտնաբերվել։
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրմամբ, և առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ»:
Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: