Քանի կա Պարաշենկոն‚ նոր մահեր և նոր ողբերգություններ կլինեն. Սահակաշվիլի (լուսանկարներ)
Վրաստանի նախկին նախագահ‚ Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է‚ որ Վերին ռադայի շենքի մոտ տեղի ունեցող միտինգի ժամանակ եթե ուկրաինական իշխանությունները մինչև օրվա վերջ ցույցի պահանջները չբավարարեն‚ ցույցի կազմակերպիչները գործողությունների նոր պլան կմշակեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ցույցը‚ որը ներառում է մի քանի հազար մարդկանց‚ ուկրաինական ազգայնական «Ազգայնական կորպուս»‚ «Ազատություն»‚ նաև Սահակաշվիլու «Նոր ուժերի շարժում»‚ «Բատկիվշինա»‚ «Ինքնօգնություն»‚ «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցությունները և այլ հասարակական կազմակերպություններ սկսել են բողոքի ցույցը Ռադայի մոտ՝ պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու‚ ընտրական օրենսգիրքը փոփոխելու‚ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու պահանջներով:
«Եթե մինչև օրվա վերջ այդ մարդիկ չընդունեն ոչ մի որոշում՝ ի բարօրություն ժողովրդին՝ հետևյալն «...» պահանջով‚ ուրեմն մենք կվերանայենք մեր գործողությունները» - հայտարարել է Սահակաշվիլին:
Նա նաև կարծում է‚ որ քանի դեռ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը‚ երկրում դրական փոփոխություններ չեն լինի: «Քանի կա Պորոշենկոն‚ զարգացում չի լինի‚ հատկապես երիտասարդների շրջանում: Քանի կա Պարաշենկոն‚ նոր մահեր և նոր ողբերգություններ կլինեն» - հայտարարել է Սահակաշվիլին