Հայ սամբիստները աշխարհի առաջնությունում 8 մեդալ են նվաճել
Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը, ուր հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ ունեցան՝ նվաճելով 8 մեդալ. 4 բրոնզե, 3 արծաթե և 1 ոսկե:
Ստորև ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին.
Պատանիներ
Արմեն Նիկողոսյան-56 կգ-արծաթ
Բորիս Շատվերյան-75 կգ-արծաթ
Նարեկ Համբարձումյան-87 կգ-բրոնզ
Երիտասարդներ
Ֆելիքս Դանիելյան-48կգ-բրոնզ
Արթուր Մանուկյանը-52 կգ
Վահագն Չալյանը-82կգ-բրոնզ
Գրիգոր Սահակյան-90 կգ-ոսկի
Աղջիկներ
Աննա Մկրտչյան-+80 կգ-արծաթ
Մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 13-ը Սոչի քաղաքում: