Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Հոկտեմբերի 14-16-ը Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատե Եվրոպայի 31-րդ բաց առաջնություն, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը գրավել է առաջին տեղ՝ արժանացել ոսկե մեդալի և դարձել Եվրոպայի չեմպիոն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը: