Արթուր Ալեքսանյանը «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանի հետ
Օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը միասին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենշաբաթյա անվճար մարզումներին:
Սկսած 2016 թվականի հոկտեմբերից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» անվճար առավոտյան մասսայական մարզումներ, որոնք անցկացվում են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կից տարածքում:
Ծրագիրը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից:
Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի, Արթուր Ալեքսանյանը կողքից է հետևել մարզումներին, քանի որ ոչ սպորտային հագուստով է եղել, միայն հասցրել է լուսանկարվել երկրպագուների հետ: