Սոցիալապես վա՞տ է վիճակներդ՝ ձեզ այդ օրը հասցնողների ձեռքերը կտրեք, ոչ թե անտառները
Անտառը կտրողների պայքարը, լացը, կռիվը խուլիգանությունը ոչ մի ձև չեմ հասկանում։ Առավել ևս չեմ հասկանում անտառների հերն անիծողների պաշտպաններին ու նրանց անհիմն բացատրությունները։
Սոցիալապես վա՞տ է վիճակներդ՝ գնացեք ձեզ այդ օրը հասցնողների ձեռքերը կտրեք՝ ոչ թե անտառները, որոնք ի դեպ միայն այդ տարածքի բնակիչներինը չէ։ Թեպետ կասկածում եմ, որ այս կրակը սովորական անտառահատներն են թեժացնում։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ինչպես միշտ փոքրների ձեռքերով մեծերն են կրակը բորբոքում։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք