Ինչ պատժի կարժանանա Մեղրու դպրոցի տնօրենը. ուսումնասիրություններն ավարտվել են
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաղը կներկայացվի Սյունիքի մարզի Մեղրու թիվ 2 դպրոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ սկսված ուսումնասիրությունների արդյունքները:
Ինչպես հայտնի է՝ դպրոցի տնօրենն այնտեղ ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ էր անցկացրել, անդամատոմսեր բաժանել: Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո ՀՀ ԿԳ նախարարությունը հանձնարարական էր ուղարկել Սյունիքի մարզպետին՝ ուսումնասիրություններ կատարելու համար:
Եվ ահա ուսումնասիրություններն ավարտական փուլում են գտնվում, և վաղը հայտնի կդառնա՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տնօրենի գործողություններում խախտում տեսե՞լ, թե՞ ոչ: Սակայն դատելով խորհրդարանական ընտրություններից հետո բացահայտված սկանդալի հետևանքներից՝ կարող ենք եզրակացնել, որ ՀՀԿ-ականները կբավարարվեն միայն նկատողություններով: