Դա արդեն չափից դուրս է. Psy-ին դուր չի եկել Gangnam Style-ի հուշարձանը (լուսանկարներ)
Կորեական Gangnam Style պարի պատվին մոտ կես տարի առաջ հուշարձան է դրվել Կաննամ գյուղական համայնքում, սակայն կորեացիները ոչ մի կերպ չեն համակերպվում հուշարձանի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հուշարձան կառուցելը հենց հարավկորեական աշխարհահռչակ երգիչ, պարի հեղինակ Psy-ին (Պակ Չեսան) դուր չի եկել: Մասնավորապես նա ասել է «Մենք իրոք մեծ հիթ ենք ստեղծել, որը դուր է եկել բոլորին, բայց մենք ուղղակի մեր գործն էինք անում և այդպես ստացվեց: Ես դա հատուկ երկրի համար չեմ արել: Եվ այն, որ Կաննամ շրջանում բյուդջեից գումար են հատկացրել հուշարձան դնելու համար, իհարկե հաճելի չէ: Բայց սա արդեն չափից դուրս է:» - անկեղծացել է մենակատարը հարցազրույցի ժամանակ:
Այս քանդակի մասին հարավկորեացիները իրենց դժգոհությունն են հայտնում սոց. ցանցերում անվանելով այն «ուղղակի այլանդակություն»:
Մի քանիսը առաջարկել են այն տեղափոխել տարածքի ոստիկանական բաժանմունքի մոտ, քանի որ նմանեցրել են «ձեռնաշղթա հագցրած իրավախախտի ձեռքերի»:
Ի տարբերություն կորեացիների` հուշարձանը մեծ տարածում է գտել արտասահմանցիների շրջանում:
Նույնիսկ այնպիսի հայտնություններ, ինչպես Coldplay խմբի անդամները և Oasis խմբի նախկին մենակատար Լիամ Գալլաղերը լուսանկարվել են հուշարձանի մոտ